Հայտնի է Մոսկվայում այս տարվա ամենավաճառվող ամենագնացը
2016 տարվա սկզբից Մոսկվայում ամենավաճառվող ամենագնացն է ճանաչվել Nissan X-Trail-ը: Այս մասին հայտնում է Автостат Инфо-ն:
Առաջին 7 ամսվա ընթացքում ՌԴ մայրաքաղաքում ռեկորդային թվով՝ 2 665 Nissan X-Trail ամենագնաց է վաճառվել՝ ճանաչվելով առաջատարը շուկայում:
Երկրորդ տեղում է Toyota RAV4-ը, որի վաճառքի թիվը կազմում է 2 644 ավտոմեքենա:
Երրորդ տեղում է Renault Duster-ը՝ 2 639 ավտոմեքենա:
Եռյակին հաջորդում են Nissan Qasqhai-ն ու Mazda CX-5-ը: