211652_close_icon
views-count6085 դիտում article-date 09:16 17-08-2016

Առաքել Մովսիսյանը «Զվարթնոց» օդանավակայանի մոտակայքում գյուղմթերքների շուկա է բացելու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, Երևան-Էջմիածին մայրուղու հարևանությամբ՝ «Զվարթնոց» օդանավակայանի մոտակայքում, պատրաստվում է գյուղատնտեսական մթերքների շուկա բացել։ Այս տեղեկությունը «Ժողովուրդ»-ը փորձեց ճշտել Առաքել Մովսիսյանից։ Վերջինս մեզ հետ զրույցում չհերքեց այդ լուրերը։ «Ես չեմ կառուցում, բայց իմ գլխավորությամբ են կառուցում, որ մեր տարածաշրջանի ժողովուրդը առանց գումարի մտնի այդ շուկայի մեջ, ապահով պայմաններում վաճառի, վատ բան եմ անո՞ւմ։ Ես չկամ, բայց ասել եմ՝ եթե դնելու եք, ուրեմն ժողովրդին պետք է ձրի մտցնեք ներս։ Դրսից եկել են, ուղղակի ես առել եմ այդ հողերը, Մոսկվայից բարերար է, Ռուբեն Մանուկյանն է»,– պատմեց Առաքել Մովսիսյանը։ Մի խոսքով, մարդիկ գումար են ներդնում, բիզնես են հիմնում, որպեսզի եկամուտ ստանան, բայց ձեռքի հետ էլ հասցնում են բարերար դառնալ։ Հանուն ժողովրդի են որոշել գումար վաստակել, իրենց համար չեն անում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր