6833 դիտում
14:45 17-08-2016
Ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Արցախի ղեկավարությունը՝ Բակո Սահակյանը, որևէ մեկը չի պատրաստվում հողեր զիջել՝ ի հակառակ տարբեր բարբաջանքների. Գ. Իսագուլյան
Որոշ քաղաքական, հասարակական գործիչներ` առանց տեղյակ լինելու, թե ինչ է քննարկվում բանակցությունների սեղանի շուրջ, անընդհատ հայտարարում են, որ պատրաստվում են տարածքներ տալ, որ «Սասնա ծռերի ամբողջ» գործունեությունն ուղղված է նրան, որ այդ տարածքները չտան, շատերը հայտարարում են, որ իրենց կհրկիզեն հրապարակներում, սակայն ոչ ոք չի պատրաստվում տարածք տալ: Այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, ով ընդամենը 10 օր առաջ Իշխանաձորում ԼՂ նախագահ Բակո Սահակյանի հետ 18 բնակարան է բաժանել ՀՀ և ԼՂՀ քաղաքացիներին:
Ըստ Իսագուլյանի՝ այդ գործողությունները փաստում են, որ ԼՂ իշխանությունները Ադրբեջանին տարածքներ տալու մտադրություն չունեն:
Պատասխանելով իր ձևակերպմամբ՝ տարածքների հանձնման մասին բարբաջանքներին՝ Գառնիկ Իսագուլյանը նկատեց, որ տրվել են դպրոցներ, ինժեներական այլ կառույցների կառուցման հանձնարարականներ: Արցախի վարչապետի հետ էլ եղել են Արցախի հյուսիսային շրջաններում, որտեղ ևս տրվել են բնակարաններ:
Նա լրագրողներին առաջարկեց մի քանի օրից Երևանից գնալ Ստեփանակերտ՝ անցնելով այն շրջաններով, որոնց հանձնման մասին մշտապես խոսվում է:
«Կարևոր չէ՝ բանակցություններում ինչ են քննարկում, դրանք 1994 թվականից նույն ոճով են ընթանում, բայց որևէ մեկը՝ ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Արցախի ղեկավարությունը՝ Բակո Սահակյանը, որևէ մեկը չի պատրաստվում հողեր զիջել, որովհետև բոլորն էլ հասկանում են, որ տարածքներ զիջելն իրենցից կախված չէ»,- ասաց նա:
Պատասխանելով հարցին, թե այդ դեպքում, ո՞րն է լինելու հայկական կողմից փոխզիջումը, ի՞նչ ենք մենք հասկանում, Գառնիկ Իսագուլյանը հստակացրեց. «Փոխզիջում ասելով ես հասկանում եմ, որ մենք արդեն արել ենք դրանք. մեծագույն փոխզիջումն այն էր, որ Ղարաբաղը չի մասնակցում բանակցություններին։ Փոխզիջումն այն է, որ Գետաշենը չենք վերցրել»:
Նմանատիպ նյութեր
9484 դիտում
14:59 25-04-2016
Որևէ մեկը չի կարող պարտադրել ՀՀ-ին և Արցախին վերադարձնել հողեր. Վաղարշակ Հարությունյան
Այս բաժնից
844 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
874 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»