7539 դիտում
18:34 17-08-2016
Արմեն Մարտիրոսյանն ազատ արձակվեց գրավի դիմաց
ՀՀ Վերաքննիչ դատարանը քիչ առաջ որոշում է կայացրել 1 միլիոն դրամի գրավի դիմաց ազատ արձակել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին՝ փոխելով նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը:
Նախքան այդ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը խորհրդակցական սենյակում էր, և ինչպես դռնփակ դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր Մարտիրոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը՝ իր պաշտպանյալի խափանման միջոցը գրավով փոխելու միջնորդությանը ոչ քննիչները և ոչ էլ դատախազը չէին առարկել:
Նախքան վճռի հրապարակումը, դատարանի առջև մեծ թվով քաղաքացիներ էին հավաքվել, այդ թվում` կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Նմանատիպ նյութեր
3768 դիտում
18:20 19-08-2016
Դավիթ Սանասարյանը ևս ազատ արձակվեց գրավի դիմաց
14250 դիտում
13:20 10-09-2018
Հայկ Սարգսյանն ազատ արձակվեց կալանքից 50 մլն դրամ գրավի դիմաց. Tert.am
4682 դիտում
16:34 15-10-2021
Մենուա Հովսեփյանը 30 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց
Այս բաժնից
826 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
856 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»