211652_close_icon
views-count3884 դիտում article-date 20:19 19-08-2016

Պավել Մանուկյանը վիրահատվել է

«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի վիրահատությունն ավարտվել է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19-ին հայտնել է նրա փաստաբան Ինեսսա Պետրոսյանը։ Նշենք, որ Պավլիկ Մանուկյանի վիրահատությունը տեղի է ունեցել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ում։ Պաշտպանը դեռ չի տեսակցել նրա հետ, առողջական վիճակի մասին մանրամասներ չունի։ Հիշեցնենք, որ փաստաբան Ինեսսա Պետրոսյանը երեկ տեսակցել էր «Դատապարտյալների հիվանդանոց»-ում գտնվող իր պաշտպանյալներ «Սասնա ծռեր» խմբավորման անդամներ Պավել և Արամ Մանուկյաններին, Արմեն Լամբարյանին։ Ինեսսա Պետրոսյանը նաև տեղեկացրել էր, որ վաղը «Դատապարտյալների հիվանդանոց»-ում նախատեսվում է Պավել Մանուկյանի վիրահատությունը։ «Ես դեմ եմ», - ասել էր փաստաբանը՝ պնդելով, որ դատապարտյլաների հիվանդանոցում հնարավոր չէ հրազենային ծանր վիրավորում ստացած անձանց հետագա բուժում կազմակերպել։

Նմանատիպ նյութեր