21539 դիտում
10:33 20-08-2016
Խնձորուտի գյուղացիներն ասում էին. «Երրորդ անգամ է՝ վարչապետն այցելում է մեր գյուղ. գյուղի մի քանի խնդիրներ տեղում լուծվեց». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ օգոստոսի 19-ին, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելեց Վայոց Ձորի մարզի Խնձորուտ գյուղ, որտեղ տեղում ծանոթացավ գյուղացիներին հուզող խնդիրներին, և, որ ամենակարևորն է, մի քանի խնդիրներ վարչապետի կարգադրությամբ տեղում լուծվեց, մասնավորապես, ջրագծի, դպրոցի չօգտագործված մասնաշենքի և մի քանի երիտասարդ ընտանիքների օգնության ցուցաբերելու հարցը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղացիներն ասում էին, որ սա երրորդ դեպքն է, երբ վարչապետն այցելել է գյուղ և ամեն անգամ այցելությունից հետո շատ խնդիրներ լուծվում են. «Միևնույն ժամանակ ցանկանում ենք, որպեսզի կառավարությունը գյուղում լուծի աշխատատեղերի խնդիրը և՝ ճանապարհների։ Իսկ ճանապարհներն ամբողջովին անբարեկարգ են։ Վստահ ենք, որ այս այցից հետո այդ խնդիրը նույնպես կլուծվի»։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 84+
84+
Նմանատիպ նյութեր
67837 դիտում
11:18 31-03-2017
Գյուղացիներն ասում էին. «Գյուղ կանգնի, գերան կկոտրի, մեր թեկնածուն մեր վերքերին դարման դնող Արամն է». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ