211652_close_icon

Եմենում տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ընդդեմ միջազգային կոալիցիայի ռազմական գործողությունների

views-count2344 դիտում article-date 20:37 20-08-2016
Եմենի մայրաքաղաքում հազարավոր մարդիկ են հավաքվել, ովքեր իրենց բողոքն են արտահայտել երկրում ապստամբների դեմ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ միջազգային կոալիցիոն ուժերի գործողությունների դեմ, հաղորդում է BBC-ն։ Մի շարք իրավապաշտպաններ բազմաթիվ անգամներ են քննադատել ռազմական գործողությունները, որոնց հետևանքով զոհվել և շարունակում են զոհվել խաղաղ բնակիչներ։ «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության տվյալներով՝ վերջին օրերին կազմակերությանը պատկանող ոչ կոմերցիոն հոսպիտալի գնդակոծման հետևանքով 19 մարդ էր զոհվել, ինչից հետո կազմակերպությունը ծրագրել է երկրի հյուսիսում գործող 6 հոսպիտալներից տարհանել իր բժիշկներին։ Ավելի վաղ ամերիկյան իշխանությունները կոչ էին արել կոալիցիոն ուժերին զգուշավորություն ցուցաբերել ապստամբների դիրքերը ռմբակոծելու ժամանակ, որպեսզի խուսափեն խաղաղ բնակչության շրջանում զոհերից։

Նմանատիպ նյութեր