21094 դիտում
17:55 22-08-2016
Արմավիրի դատարանում կայացավ ՃՈ աշխատակցի վրա զենք պահած ուսանողի դատական նիստը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 22-ին, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վահե Խալաթյանի նախագահությամբ կայացավ 2015 թվականի մարտի 28-ին Արմավիր քաղաքում ուսանողի կողմից Ճանապարհային ոստիկանության աշխատակցի վրա զենք պահելու համար հարուցված քրեական գործի հերթական դատական նիստը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավարությունը տուժող կողմի դատապաշտպանի և դատախազի բացակայության պատճառով նիստը հետաձգվեց մինչև 2016 թվականի սեպտեմբերի 13-ը:
Ինչպես ավելի վաղ Արմավիրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/28/47808/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, 2015 թվականի մարտի 28-ին, ժամը 14:00-ից 14:30-ի սահմաններում Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչներ Հովհաննես Ներսիսյանն ու Արտակ Ղազարյանը ծառայության ժամանակ կանգնեցրել էին չարամտորեն երթևեկության կանոնները խախտելու և առանց համարանիշով մեքենա վարելու համար Audi A4 մակնիշի ավտոմեքենան:
Այդ ժամանակ մեքենայից դուրս էր եկել վարորդը և իր մոտ եղած հրազենը ուղղել էր ՃՈ աշխատակիցների վրա, Ժամանել էին նաև ոստիկանության Արմավիրի բաժնի ՊՊԾ գնդի աշխատակիցները, և Audi-ի «ծալապակաս» վարորդը նրանց վրա էլ էր պահել հրազենը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, 10 րոպեից ավել ոստիկանները փորձել էին բանակցությունների արդյունքում զինված երիտասարդին համոզել, որ հանձնի զենքը, սակայն նա սկսել էր սպառնալիքներ տեղալ ոստիկանների հասցեին:
Այնուամենայնիվ, ճանապարհային ոստիկան Ա. Ղազարյանը կարողացել էր «բաշիբոզուկին» վնասազերծել, և նրան տեղափոխել էին ոստիկանության Արմավիրի բաժին: Բաժին էր տեղափոխվել նաև Audi A4 մակնիշի 06 UO 708 համարանիշի ավտոմեքենան:
Արմավիրցիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասել էին. «Եթե գաի էտ տղեն պրոֆեսիոնալ ձևի չվնասազերծեր զինված երիտասարդին, ապա նա անկանոն կարող ա կրակոցներ արձակեր և դրա արդյունքում տուժեին և ոստիկանները, և քաղաքացիները»:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, այդ «բաշիբոզուկ»-ը Արմավիրի հիվանդանոցի բաժնի վարիչներից Գառնիկ Դավթյանի տղան է՝ Արմավիր քաղաքի Թումանյան փողոցի 29 տան բնակիչ, 21-ամյա Էդգար Դավթյանը, ով սովորում էր Երևանի բժշկական համալսարանի 3-րդ կուրսում, իսկ նրա մոտ եղել էր «Վալտեր» տեսակի ատրճանակ, որը լիցքավորված էր եղել 3 փամփուշտներով:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
12721 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ