211652_close_icon
views-count4328 դիտում article-date 11:27 25-08-2016

Կիմ Չեն Ինը հայտարարել է, որ «ԱՄՆ-ի տարածքն իր ձեռքում է պահում»

Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը սուզանավից հերթական բալիստիկ հրթիռի փորձարկման ժամանակ հայտարարել է, որ իր երկիրն «ամուր է պահում Խաղաղ օվկիանոսում ԱՄՆ-ի տարածքն ու օպերատիվ գործողությունների գոտին իր ձեռքերում», հաղորդել է Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը։ Հյուսիսկորեացի առաջնորդի խոսքով՝ իրենց հաջողվել է հրթիռների արձակման տեխնոլոգիան հացվել է կատարելության։ Հրթիռի փորձարկումն անցկացվել է նախօրեին։ Այն անցել է 500 կմ տարածություն և 80 կմ խորացել դեպի Ճապոնիայի ՀՕՊ ճանաչված գոտին։ Փորձագետներն իրենց հերթին ընդունում են, որ Փհենյանը նշված ոլորտում զգալի հաջողությունների է հասել։

Նմանատիպ նյութեր