Կիմ Չեն Ինը հայտարարել է, որ ուզում է «ավելի շատ նվերներ ուղարկել ԱՄՆ-ին»
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը ներկա է գտնվել նոր և բարձր ճշգրտությամբ համակարգի միջոցով հրթիռային փորձարկմանը, հայտնել է Կորեայի կենտրոնական հեռահաղորդագրային գործակալությունը։
Միևնույն ժամանակ չի նշվում, թե հրթիռային փորձարկումը երբ է իրականացվել։ Վերջին փորձարկումը կատարվել էր երեկ։
Նշվում է, որ հրթիռը խոցել է թիրախը ընդամենը 7 մետր շեղումով; Բացի այդ, Կիմ Չեն Ինին ցուցադրել են նոր շարժական համակարգեր՝ բարդ պայմաններում առավելագույն անցողիկությամբ։
Հյուսիսկորեացի առաջնորդն ընդգծել է, որ «կարևոր է ցուցադրել պաշտպանական արդյունաբերության ամբողջ հզորությունը և հետագայում ԱՄՆ-ին նոր փափեթավորված նվերներ ուղարկել»։