3729 դիտում
14:21 25-08-2016
Արցախում համաներում կհայտարարվի. խորհրդարանը միաձայն ընդունել է Բակո Սահակյանի առաջարկությունը
ԼՂՀ խորհրդարանն այսօր միաձայն հավանության է արժանացրել Արցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ԼՂՀ նախագահի առաջարկությունը:
Արտահերթ նստաշրջանում խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ հանրապետության հիշարժան հոբելյաններին, սովորաբար, հայտարարվում է համաներում, և սույն համաներման ակտը թվով 6-րդն է և 4-ը՝ Հանրապետության հռչակման տոնի կապակցությամբ:
Համաներման որոշման նախագիծը պատգամավորներին է ներկայացրել ԼՂՀ նախագահի ներկայացուցիչ Արայիկ Լազարյանը: Այնուհետև հարակից զեկույցով հանդես է եկել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովիկ Ջիվանյանը:
Նստաշրջանին ներկա բոլոր պատգամավորները կողմ են քվեարկել (28 քվե) ԼՂՀ հռչակման 25–րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ԱԺ որոշմանը, որը ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման պահից:
Ամփոփելով նստաշրջանը՝ խորհրդարանի ղեկավարը ներկաներին շնորհավորել է գալիք տոների կապակցությամբ: «25-րդ տարեդարձը՝ մեր անցած ճանապարհի լավագույն ամփոփումն է: Մենք բազմաթիվ դժվարություններ ու զրկանքներ ենք կրել այս մեծ ճանապարհին և բազում զոհողությունների գնով հասել ներկայիս իրողություններին. այս ամենի գլխավոր հերոսը Արցախի քաղաքացին է»,- նշել է Աշոտ Ղուլյանը:
Նմանատիպ նյութեր
7122 դիտում
21:26 15-10-2020
«Բելգիայի ֆլամանական խորհրդարանը միաձայն ընդունել է Արցախում պատերազմական գործողությունները դատապարտող բանաձև
5440 դիտում
10:18 01-10-2016
Համաներում կհայտարարվի նաև «Սասնա ծռեր» խմբի որոշ անդամների նկատմամբ. «Հայկական ժամանակ»
2143 դիտում
10:23 06-05-2021
Զինծառայությունից խուսափածների նկատմամբ կհայտարարվի համաներում. օրինագիծն ընդունվեց
Այս բաժնից
868 դիտում
13:27 22-10-2024
ՌԴ-ում կինը, օգտվելով Wildberries-ում ծրագրային անսարքությունից, 1,2 մլն ռուբլու գողություն է կատարել
796 դիտում
22:50 21-10-2024
Եվրախորհրդարանում կքննարկվի Ադրբեջանին վերաբերող բանաձև՝ ներառյալ Հայաստանի հետ հարաբերությունները
787 դիտում
22:37 21-10-2024
Լիբանանում շտապօգնության չորս աշխատակից է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով