2146 դիտում
10:23 06-05-2021
Զինծառայությունից խուսափածների նկատմամբ կհայտարարվի համաներում. օրինագիծն ընդունվեց
ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է համաներում հայտարարել զինվորական ծառայությունից խուսափած և 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` օրինագիծն ընդունվեց միաձայն՝ 83 «կողմ» ձայնով:
Նախագծով առաջարկվում է համաներում հայտարարել օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից 27 տարին լրացած շարքային, 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափած ու ՀՀ քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի1-ին կամ 3-րդ մասով սահմանված ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափելու հանցանք կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ այդ հանցանքը կատարելու համար դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ:
Նախագծով առաջարկվում է համաներում հայտարարելով՝ պատժից ազատել այն անձանց,
որոնք դատապարտվել են ազատությունից զրկելու հետ կապված պատժի,
որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է,
որոնք դատապարտվել են ազատությունից զրկելու հետ չկապված պատժի:
Առաջարկվում է համաներում հայտարարելով՝ դադարեցնել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ իրականացվող վերահսկողությունը:
Նախագծում նշված են նաև այն պայմանները, որոնց առկայության դեպքում համաներումը չի կիրառվում:

Նմանատիպ նյութեր
2295 դիտում
11:39 05-05-2021
Զինծառայությունից խուսափածների նկատմամբ համաներում հայտարարելու նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
5440 դիտում
10:18 01-10-2016
Համաներում կհայտարարվի նաև «Սասնա ծռեր» խմբի որոշ անդամների նկատմամբ. «Հայկական ժամանակ»
4851 դիտում
13:27 09-02-2018
Առանց թույլտվության հրավառություն կազմակերպողը կտուգանվի 1-2 մլն դրամով. օրինագիծն ընդունվեց 1-ին ընթերցմամբ
Այս բաժնից
397 դիտում
18:05 24-10-2024
Սահմանադրական դատարանի նախագահն ընդունել է Գերմանիայի դեսպանին
289 դիտում
17:53 24-10-2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Անգլիկան-Արևելյան Ուղղափառ եկեղեցիների միջազգային հանձնախմբի անդամներին
400 դիտում
17:31 24-10-2024
Քննիչն ու դատախազը պետք է սարսափեն դատական ակտը չկատարելու մտքից. փաստաբան