Պուտինը 7 գեներալների է պաշտոնանկ արել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով աշխատանքից ազատվել են 7 գեներալներ, ովքեր պաշտոններ էին զբաղեցնում ոստիկանությունում, ԱԻՆ-ում և Հետաքննչական կոմիտեում։ Հրամանները հրապարակվել են ՌԴ Իրավական տեղեկատվության ինտերնետ-պորտալում։
Այսպես, պաշտոնակ են եղել ՌԴ ՆԳ Բաշկորտստանի հարցով փոխնախարար, ոստիկանության գեներալ-մայոր Վյաչեսլավ Անդրեևը, ՌԴ ՆԳՆ Կրասնոյարսկի մարզային ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վադիմ Անտոնովը, ՌԴ ՆԳՆ վարչության ակադեմիայի փոխղեկավար, գեներալ-լեյտենանտ Վասիլի Բիկարյովը, ՌԴ ՆԳՆ ներքին ծառայության գեներալ-մայոր Պյոտր Իվանովը, ՌԴ ՆԳՆ մասնավոր անվտանգության գլխավոր վարչության առաջին փոխղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Լաուշկինը, ՌԴ Հետաքննչական կոմիտեի Տամբովի մարզի ղեկավար, արդարադատության գեներալ-մայոր Ալեքսանդր Ռիսկովսկին, ՌԴ ՀԿ գործունեության անվտանգության գլխավոր վարչույան առաջին փոխղեկավար Վիտալի Ֆրոլովը և ՌԴ ՀԿ գործընթացային վերահսկման գլխավոր վարչության փոխղեկավար, արդարադատության գեներալ-մայոր Դմիտրի Շերշակովը։