211652_close_icon
views-count1809 դիտում article-date 13:23 30-08-2016

Նավթը թանկանում է ռիսկային ակտիվների աճող պահանջարկի ֆոնին

Նավթի համաշխարհային գներն այսօր առավոտյան ցուցադրում են դրական դինամիկա՝ համաշխարհային շուկայում առավել ռիսկային ակտիվների պահանջարկի աճող ֆոնին, այդ են վկայում առևտրի տվյալները։ Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, Մոսկվայի ժամանակով ժամը 07։45-ի դրությամբ Brent նավթի նոյեմբերյան մատակարարումների արժեքը Լոնդոնի Ice Futures բորսայում աճել է 0.22 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 49.56 ԱՄՆ դոլար, WTI-ի հոկտեմբերյան մատակարարումների արժեքը Նյու Յորքի NYMEX բորսայում աճել է 0,45 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 47,19 ԱՄՆ դոլար։ Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի բորսայում այսօր հիմնականում «կանաչ գոտում» է իրականացվում առևտուր, իսկ նախօրեին ԱՄՆ-ի բորսաները փակվել են 0.2-0.6 % աճով։

Նմանատիպ նյութեր