Նավթը թանկանում է
Նավթի համաշխարհային գները բարձրանում են. այդ են վկայում միջազգային առևտրի բորսաների տվյալները։
Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0,68 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 45,76 ԱՄՆ դոլար։
Նույն ժամանակահատվածում Նյու յորքի NYMEX բորսայում WTI տեխասյան թեթև նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.67 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 43.45 ԱՄՆ դոլար։