Ռուսական ինքնաթիռները Սիրիայի բնակավայրերի վրա ֆոսֆորային ռումբեր են նետել
Ռուսաստանի Ռազմատիեզերական ուժերի ինքնաթիռները ֆոսֆորային ռումբեր են նետել Սիրիայի Իդլիբ նահանգի բնակավայրերի և այնտեղ տեղակայված ընդդիմադիրների դիրքերի վրա։ Այդ մասին հայտարարել են տեղի քաղաքացիական ինքնապաշտպանական ուժերի ներկայացուցիչները, փոխանցում է Anadolu-ն։
Ֆոսֆորային ռումբերը նետվել են Մաարեթ ալ-Նուման շրջանում և Բիննիշ և Սերաքիբ բնակավայրերում, ինչի հետևանքով բազմաթիվ մարդիկ մարմնական վանսվածքներ են ստացել, իսկ շրջաններում խոշոր հրդեհներ են մոլեգնում։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։