211652_close_icon
views-count4705 դիտում article-date 23:27 13-04-2022

ՌԴ-ն օգտագործում է ֆոսֆորային ռումբեր. Զելենսկի

Tert.am-ը գրում է. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսակապով Էստոնիայի խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է, որ  Ռուսաստանն օգտագործում է ֆոսֆորային ռումբեր՝ ահաբեկման մարտավարություն կիրառելով քաղաքացիական բնակչության դեմ:

Ինչպես գրում է The Guardian-ը, այնուհանդերձ, Զելենսկին իր պնդման համար որևէ ապացույց չի ներկայացրել:

Քիմիական զենքի վերահսկմամբ զբաղվող համաշխարհային մարմինը հայտարարել է, որ մտահոգված է պաշարված ուկրաինական Մարիուպոլում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ տեղեկությունների առնչությամբ:

Մինչդեռ ՌԴ-ն հերքել է նման զենք կիրառելու մեղադրանքները: ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունն այս կապակցությամբ հայտարարել է, որ Մոսկվան քիմիական զենքի պաշարը ոչնչացրել է 2017-ին:

Նմանատիպ նյութեր