Կուբայում վայրէջք է կատարել ԱՄՆ-ից՝ վերջին 50 տարվա ընթացքում առաջին օդանավը
Վերջին 50 տարվա ընթացքում առաջին անգամ Կուբայի Սանտա-Կլարա քաղաքի օդանավակայանում վայրէջք է կատարել ԱՄՆ-ից առևտրային չվերթով ժամանած օդանավը: Այս մասին հայտնում է ABC-ն:
Ավիափոխադրումն իրականացրել է ամերիկյան JetBlue ավիաընկերությունը, որը 45 րոպե տևողությամբ չվերթով տեղափոխել է 150 ուղևոր:
Օբաման իր վարչակազմին նաև հրամայել է վերանայել ԱՄՆ-ի և Կուբայի միջև առևտրային ավիաչվերթների կազմակերպման հնարավորությունը: Կուբայի միջև առկա չարտերային չվերթները կարող են փոխվել կանոնավոր չվերթների` ուղևորների հոսքը Կուբա մեծացնելու նպատակով: