16819 դիտում
23:15 31-08-2016
Ավտովթար Երևանում. «Հաղթանակ» կամրջի վրա բախվել են BMW-ն ու Opel-ը. հղի կնոջը տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ օգոստոսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:25-ի սահմաններում «Հաղթանակ» կամրջի վրա, բախվել են BMW մակնիշի 34 RT 139 համարանիշի և Opel մակնիշի 34 DT 823 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով BMW–ի 1 ուղևորի՝ ով եղել է հղի կին, տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի տեսուչները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում :
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+