211652_close_icon
views-count1623 դիտում article-date 09:07 01-09-2016

Պետական համակարգում վատ են ընդունել Դավիթ Հարությունյանի՝ ավիատոմսերի ձեռքբերման վերաբերյալ նախաձեռնությունը. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, պետական համակարգում վատ են ընդունել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի նախաձեռնությունը, որ այսուհետ պաշտոնյաները ավիատոմսեր պետք է ձեռք բերեն «Էկենգ» ընկերության միջոցով։ Բանն այն է, որ նախկին մրցութային տարբերակի դեպքում շատ պաշտոնյաներ լրացուցիչ գումարներ են աշխատել ավիատոմսեր գնելուց կրկնակի կամ եռակի թանկ են վճարել, և հավելյալ գումարը գրպանել են։ Ավելի ճկուններն անգամ ավիատոմսերի վաճառքի գործակալություն են ստեղծել և իրենց աշխատակիցներին պարտադրել գործուղումների տոմսերն այնտեղից գնել։ Նման գործակալություն ունի, օրինակ, Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը։ Կարծիք կա, որ գործուղումների ավիատոմսերին հատկացվող գումարից հիմա բաժին կհասնի Դավիթ Հարությունյանին»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր