211652_close_icon
views-count3133 դիտում article-date 10:40 02-09-2016

Մեր քայլերը շատ կոշտ կլինեն. Գևորգ Ղազարյան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ ըմբշամարտիկ Միհրան Հարությունյանի նկատմամբ կատարված անարդարությունը ոչ մեկի անտարբեր չթողեց. բարկացան ու արտասվեցին ոչ միայն հայերը: Բայց պետության գործառույթն իր քաղաքացիներին պաշտպանելն է, կլինեն նրանք մարզիկ, թե այլ մասնագիտության տեր: ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գևորգ Ղազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ Միհրան Հարությունյանի մենամարտի մրցավարությունը բողոքարկելու մտքից իրենք չեն հրաժարվել: «Թիմը եկել է, շուտով խորհրդակցություն կարվի զուտ այդ առումով, և մեր քայլերը շատ հստակ կլինեն և շատ կոշտ: Վստահ ասում եմ՝ պետությունը կանգնած է մարզիկի կողքը»,- ասաց նախարարը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր