ՌԴ-ում ՀՀ դեսպանը բաց դաս է անցկացրել Մոսկվայի Լազարյանների անվան միջնակարգ դպրոցում
Սեպտեմբերի 1-ին, նոր ուսումնական տարվա և Գիտելիքի միջազգային օրվա առթիվ, ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն այցելել է Լազարյան եղբայրների անվ. արևելյան լեզուների, այդ թվում՝ հայերենի, խորացված ուսուցմամբ Մոսկվայի թիվ 2042 հանրակրթական դպրոց, որտեղ ուսուցչական անձնակազմի և բարձր դասարանների աշակերտների համար բաց դաս է անցկացրել:
Շնորհավորելով ներկաներին նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ՝ դեսպան Եսայանն ընդգծել է, որ դպրոցը, որտեղ մոտ 650 աշակերտից 300-ը հայազգի պատանիներ են, կարևոր առաքելություն է իրականացնում հայոց լեզվի պահպանման և հանրայնացման գործում՝ հնարավորություն ընձեռելով բազմաթիվ մոսկվաբնակ հայազգի երեխաներին ուսանել մայրենի լեզուն, հայոց գրականությունն ու պատմությունը:
Բաց դասի ընթացքում ՌԴ-ում ՀՀ դեսպանն անդրադարձել է հայ-ռուսական հաբարերությունների ներկայիս փուլին, Արցախի անկախության հռչակման 25-րդ տարեդարձին, ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացին, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: