211652_close_icon
views-count2197 դիտում article-date 09:42 03-09-2016

Իշխանության-ընդդիմություն բանակցությունների 2֊րդ փուլը ԸՕ շուրջ թեժ է անցնում. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Իշխանության-ընդդիմություն բանակցությունների 2֊րդ փուլը Ընտրական օրենսգրքի շուրջ, մեր տեղեկություններով, թեժ է անցնում։ Իշխանությունը չի համաձայնում ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակումից հետո ինչ-որ եղանակով ստուգել դրանք։ Ընդդիմությունն առաջարկում է այդ ցուցակներից վիճակահանության կարգով ընտրել 100 անուն և ստուգել, թե արդյոք այդ անձինք իսկապես մասնակցե՞լ են ընտրություններին։ Իշխանությունները համաձայն չեն ստուգման այս եղանակի հետ և հակադարձում են՝ գնացեք ինքներդ ինչպես ուզում եք, այդպես էլ ստուգեք առանց այդ մասով օրենքում որևէ դրույթ ամրագրելու։ Մեր տեղեկություններով, այժմ բանակցություններն ընթանում են շատ նեղ կազմով՝ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյան, նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյան և ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյան»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր