211652_close_icon
views-count3232 դիտում article-date 10:17 03-09-2016

Քարոզչական ռեսուրսը ծախսվում է «դավադրություններ բացահայտելու» վրա. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Այսօր զուտ ֆորմալ առումով, բացի ՀՀԿ–ից և ՀՅԴ-ից, բոլոր քաղաքական ուժերն ընդդիմադիր են։ Արդեն հիմա, երբ սպասվում են տեղական ինքնակառավարման ընտրությունները, նկատելի է այն միտումը, որը մշտապես կար մեր քաղաքական դաշտում։ Ընդդիմադիրները կենտրոնանում են ոչ այնքան իշխանությանը քննադատելու, որքան իրար «գաղտնիքները» բացահայտելու վրա։ Ավելի կոնկրետ՝ քանի որ, ասենք, Գյումրիում և Վանաձորում, բացի իշխանության կուսակցությունից, ընտրություններին մասնակցելու են ևս 7-8 ընդդիմադիր կուսակցություններ, նրանք խնդիր ունեն ընտրողներին ապացուցելու, որ հենց իրենք են ամենաընդդիմադիրն ու ամենաարմատականը։ Իսկ այդ ցանկությունից անմիջականորեն բխում է այն թեզը, թե ընդդիմադիր մրցակիցները ոչ միայն արմատական չեն, այլև «գաղտնի գործարքների» մեջ են իշխանությունների հետ, դրանց «նախագիծն են», «հաճախորդն են», «դհոլը» և այլն։ Իհարկե, մի քանի ամսից, երբ մեկնարկի խորհրդարանական ընտրությունների պայքարը, այդ խոսակցությունները սաստկանալու են։ Բայց ՏԻՄ ընտրությունները «գլխավոր փորձ» են` նաև այդ առումով։ Ինչ խոսք, կարող են լինել և՛ «գործարքներ», և՛ «նախագծեր»՝ դա աշխարհում ընդունված քաղաքական պրակտիկա է։ Բայց ընդդիմադիրները պետք է հաշվարկեն՝ այն քարոզչական ռեսուրսը, որը ծախսվում է «դավադրություններ բացահայտելու» վրա, չարժե՞ արդյոք նպատակաուղղել իշխանություններին քննադատելու վրա»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր