211652_close_icon

Բրյուսելը Թուրքիային հիշեցրել է մահապատժի օրենքի մորատորիումի մասին

views-count3725 դիտում article-date 16:46 03-09-2016
Բելգիայի ԱԳ նախարար Դիդիե Ռեյնդերսը հույս է հայտնել, որ Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով նախարար Օմար Չելիքը ԵՄ անդամ պետություննեի ԱԳ նախարարների մակարդակով հանդիպմանը կհայտնի Թուրքիայում մահապատժի մորատորիումը պահպանելու մասին Անկարայի մտադրության մասին, փոխանցում է rosbalt.ru-ն։ «Մեզ հարկավոր է քննարկել և գտնել ահաբեկչության դեմ պայքարի ընդհանուր լեզու։ Եթե դուք պահանջում ենք արտահանձնում, հետևաբար, հարկ է ապացույցներ ներկայացնել, կոնկրետ տվյալներ։ Մեզ պետք է, մի կողմից, գործընկերության վերաբերյալ որակյալ քննարկումներ, սակայն պետք է նաև հիշեցնել, որ եթե Թուրքիան վերականգնի մահապատժի օրենքը, ապա եվրոպական ուղին կավարտբի նրա համար։ Ես հույս ունեմ, որ այդ հարցով մենք, առնվազն, կլսենք, որ օրակարգում մահապատժի վերականգնումը չեղյալ է հայտարարված»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ռեյնդերսը։ Այսօր ԵՄ անդամ պետությունների ԱԳ նախարարների ղեկավարը Բրատիսլավայում ոչ պաշտոնական հանդիպում է ունենալու Թուրքիայի ԱԳ նախարար Օմար Չելիքի հետ։

Նմանատիպ նյութեր