10769 դիտում
09:57 06-09-2016
Ապրելու մեկ տոկոս հավանականությամբ հոսպիտալացված զինվորը ընտանիքի վարկերով է անհանգստացած. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլյան պատերազմում ծանր վիրավորում ստացած Ռոլանդ Սահակյանը, որն ինչպես ինքն է ասում, հոսպիտալ է տեղափոխվել ապրելու մեկ տոկոս հավանականությամբ, բուժաշխատողների պրոֆեսիոնալիզմի, սրտացավության ու հոգատարության շնորհիվ հաղթահարել է այդ վիճակը։ Բայց հիմա, հետագա բուժման, ոտքերի շարժունակությունը վերականգնելու մասին մտածելուն զուգահեռ նրան հանգիստ չեն տալիս ընտանիքի վարկային պարտավորությունները. այդ պարտքերը կուտակվել են, և ծնողները պատկերացում չունեն, թե ինչպես են վճարելու դրանք։ «Ես իմ հորը ամիսը մի անգամ եմ տեսնում, որ կուզենայի ինձ մոտ շուտ-շուտ գար։ Բայց չի կարողանում, հողագործությամբ է զբաղվում, որ հասցնի գոնե մեր վարկերը մի քիչ տա։
Պապան աշխատում է, մի կողմից մեզ է օգնում, մի կողմից էլ աշխատում է, որ գումար լինի, վարկերը փակի։ Թե որտեղից պիտի փակենք, մենք էլ խաբար չենք։ Մնացել ենք սոխի հույսին, որ սոխ հանենք, գոնե տանենք, կիսատ-կիսատ փակենք։ Ընդհանուր ունենք երևի 3 միլիոն դրամի վարկ։ Կուզենայինք, որ մեր պետությունը մեզ մի բանով աջակցեր, թող ընդհանրապես չեղյալ չանեն, գոնե մի երեք տարով սառեցնեն, մինչև ոտքի կանգնեմ կամ ինչ-որ մի բան անենք, որ իմ ծնողները կարողանան այդ վարկը փակել։ Մենք էլ դա ենք իրենցից խնդրում։ Մորս անունով ոսկի ունենք դրած, չի կարողանում գնա, ոսկին հանի կամ ժամկետ ավելացնի, դրա վրա է տուգանք գալիս... Ըտենց. էլի»,– մտահոգ ասաց Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի բնակիչ Ռոլանդը։ Մայրն ու հորեղբայրն էլ պատասխանեցին, որ վարկերը չեն վճարելու, քանի դեռ Ռոլանդին ոտքի չեն կանգնեցրել։ Անհրաժեշտ բավական մեծ ծախսերը Ռոլանդի հարազատներն այս ընթացքում կարողանում են հոգալ բարի մարդկանց տրամադրած ֆինանսական աջակցության շնորհիվ:
Հ.Գ. ՀՀ առողջապահության նախարարությունից երեկ չհաջողվեց պարզաբանումներ ստանալ, թե վիրավոր զինծառայողներին արտերկիր տեղափոխելու հետ կապված ինչ ծրագրեր կան։ Բայց, ըստ ոչ պաշտոնապես ստացած տեղեկության, նման հարց քննարկվում է երեք զինծառայողի վերաբերյալ։ Նախատեսվում է, որ համապատասխան հանձնաժողովի նիստը լինելու է այսօր: Թե խոսքը որ զինծառայողների մասին է, երբ և որ երկիր տեղափոխելու հարց է դրված, առայժմ պարզել չհաջողվեց»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1678 դիտում
09:21 02-03-2016
Հայաստանի տնտեսությունը 2.6 տոկոս անկում Է ունեցել, և ոչ թե 3 տոկոս աճ. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1327 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
838 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»