Daily Mail. Ավտովթարի արդյունքում մահացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարորդը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ինչպես հաղորդում է բրիտանական Daily Mail պարբերականը, Մոսկվայի Կուտուզովի պողոտայում տեղի է ունեցել մահվան ելքով խոշոր ավտովթար:
Մեծ արագությամբ սլացող Mercedes մակնիշի ավտոմեքենան կորցրել է կառավարումը, դուրս եկել հանդիպակած գոտի և բախվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծառայողական BMW մակնիշի մեքենային:
Բախման արդյունքում Պուտինի անձնական վարորդը, որի անունը չի նշվում, տեղում մահացել է: Պարբերականը նշում է, որ վթարի ժամանակ ՌԴ նախագահը Չինաստանում է եղել:
Նշենք, որ ռուսական լրատվամիջոցները այս վթարի վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդել: Պաշտոնական Կրեմլը նույնպես որևէ կերպ չի արձագանքել բրիտանական պարբերականի հրապարակմանը: