Վաշինգտոնը երկարաձգել է Մոսկվայի դեմ պատժամիջոցները, Մոսկվան էլ չի ուշացնի պատասխանը
Կրեմլում մեկնաբանել են Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները երկարաձգելու մասին որոշումը, հաղորդում է Ria Novosti-ն։
Այսպես, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Վաշինգտոնի այդ որոշումը չի նպաստի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը։ Նախօրեին ԱՄՆ-ի Առևտրի նախարարությունը հրապարակել էր ռուսական ընկերությունների թարմացված «սև ցուցակը»։ Նրանում տեղ են գտել 11 նոր կազմակերպություններ՝ «Ангстрем-М»-ը, «Ангстрем»-ը, «Ангстрем-Т»-ը, «ВО Радиоэкспорт»-ը, Պերմի գիտաարդյունաբերական սարքաշինական ընկերությունը, «Микрон»-ը, «Гранат»-ը, «Technopole Company»-ն, «Technopole Ltd»-մ և «Джиован»-ը։
Սահմանափակումները վերաբերում են ռուսական արտադրանքի արտահանմանը։
Պատասխանելով հարցին, թե որդյո՞ք ԱՄՆ-ի որոշմանը Ռուսաստանը պատրաստվում է պատասխանել, Պեսկովն ասել է, որ Մոսկվան այդ հարցում ուղղորդվելու է փոխադարձության սկզբունքով։
«Առայժմ մանրամասն չեմ կարող ասել։ Եվս մեկ անգամ կրկնում եմ միայն, որ, անկասկած, պատժամիջոցային գործերում գլխավոր սկզբունքը, որով մենք շարժվում ենք, փոխադարձության սկզբունքն է»,-ընդգծել է նա և հավելել, որ Մոսկվան վերլուծելու է ստեղծված իրավիճակը, այնուհետ պատասխանելու է։