211652_close_icon
views-count1280 դիտում article-date 22:48 08-09-2016

Քննարկվել են հայ-լեհական ռազմատեխնիկական համագործակցության հարցեր

Լեհաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության հրավերով ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՊՆ Ռազմարդյունաբերական կոմիտեի պետ Դավիթ Փախչանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Լեհաստանի Կիելցե քաղաքում անցկացվող ռազմարդյունաբերական 24-րդ միջազգային ցուցահանդեսին: Այցի ընթացքում Դավիթ Փախչանյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Բարտոշ Կովնացկու հետ: Հանդիպմանը երկու երկրների պաշտպանության փոխնախարարները քննարկել են հայ-լեհական ռազմատեխնիկական համագործակցության հարցեր, անդրադարձել են «Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական համատեղ ռազմարդյունաբերական ձեռնարկության գործունեությանը՝ այն դիտարկելով որպես դրական օրինակ հայ-լեհական ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում: Կողմերը շեշտել են, որ «Լյուբավա-Արմենիա» ձեռնարկության գործունեությունը կարող է դառնալ նախադեպ լեհական այլ ընկերությունների հետ համագործակցության համար:

Նմանատիպ նյութեր