211652_close_icon
views-count3504 դիտում article-date 21:06 12-09-2016

ՀԱՊԿ-ը ներգրավվելու է ՄԱԿ խաղաղապահ գործունեությանը

ՀԱՊԿ-ն ՄԱԿ-ի հետ բանակցություններ է վարում կոնկրետ տարածաշրջաններում իր խաղաղապահ ուժերն օգտագործելու շուրջ, չնայած դեռևս որոշում չի ընդունվել: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Մենք մի քանի տարբերակ ենք մշակել ՄԱԿ-ի հետ մեր խաղաղապահներին օգտագործելու վերաբերյալ, և այժմ վերջնամշակում ենք: Սակայն առայժմ կոնկրետ որոշումներ չկան, չնայած ՄԱԿ կենտրոնակայանում այդպիսի բանակցություններ վերջերս ենք վարել, մի քանի ամիս առաջ: Այժմ ես մեկնում եմ Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ ԳԱ նախարարական շաբաթին, որտեղ նախատեսված են հանդիպումներ ՄԱԿ խաղաղության աջակցման դեպարտամենտի ղեկավարների հետ: Կքննարկենք նաև մեր խաղաղապահներին օգտագործելու կոնկրետ հարցեր»,- ասել է Բորդյուժան: Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ը ստեղծվել է 1992 թվականի մայիսի 15-ին: ՀԱՊԿ անդամներ են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը: 2012-ի հունիսին Ուզբեկստանը դուրս է եկել ՀԱՊԿ-ից:

Նմանատիպ նյութեր