3879 դիտում
22:54 13-09-2016
Երկնքից երեք խնձոր ընկավ. հեքիաթասացության և բարբառի 8-րդ փառատոնը մեկնարկում է
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ անցկացվող՝ «Երկնքից երեք խնձոր ընկավ...» խորագրով հեքիաթասացության և բարբառի հանրապետական 8-րդ փառատոնը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:
Փառատոնի հիմնական նպատակն է վերակենդանացնել հեքիաթասացությունն իբրև բանահյուսական նյութի մատուցման կարևորագույն միջոց, մոռացությունից փրկել հայոց բարբառները, ճանաչել Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթը՝ նպաստելով մշակութային երկխոսությանը:
Փառատոնի նախընտրական փուլն անցկացվել է ս. թ. մայիսի 15-ից օգոստոսի 15-ը՝ ՀՀ մարզերում: Փառատոնի ընտրական փուլն անցած մասնակիցները սեպտեմբերի 16-ին և 17-ին, ժամը 18:00-ին կմրցեն Հովh. Թումանյանի թանգարանում, որտեղ և սեպտեմբերի 18-ին, ժամը 18:00-ին տեղի կունենա փառատոնի հանդիսավոր փակումը և մրցանակաբաշխությունը:
Նշենք նաև, որ փառատոնը մեկնարկել է 2009 թվականին՝ հետագայում ընդգրկելով հանրապետության բոլոր մարզերը:
Փառատոնին են միացել ՀՀ տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունները, որոնք մայրենի լեզվով ներկայացնում են իրենց բանահյուսության նմուշները: 2012 թվականից փառատոնին մասնակցում են նաև սփյուռքահայ համայնքների ներկայացուցիչներ, ովքեր փառատոնի եզրափակմանը գտնվում են Հայաստանում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
880 դիտում
20:09 05-02-2025
Անտառային հրդեհների կանխարգելման համար անհրաժեշտ է պահպանել անվտանգության կանոնները
583 դիտում
20:04 05-02-2025
ՀՀ ԱԳ նախարարությունում մեկնարկել է 2025 թ. ՄԱԿ-ի մոդել համաժողովը
1309 դիտում
19:41 05-02-2025
Մահացել է ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արմեն Կիրակոսյանը