211652_close_icon
views-count4608 դիտում article-date 23:18 13-09-2016

Հայ ասեղնագործ վարպետները մասնակցել են Մոսկվայի շրջանի Սերգիև Պոսադ քաղաքում կայացած «Ռուսկայա մատրյոշկա» միջազգային փառատոնին

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ ս. թ. սեպտեմբերի 10-ին հայ ասեղնագործ վարպետները մասնակցել են Մոսկվայի շրջանի Սերգիև Պոսադ քաղաքում կայացած «Ռուսկայա մատրյոշկա» խորագիրը կրող ժողովրդական արհեստագործության և դեկորատիվ-կիրառական արվեստի միջազգային փառատոնին: ՌԴ Մոսկվայի մարզի մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող փառատոնն ուղեկցվել է գեղարվեստական խմբերի համերգներով, ժողովրդական արհեստագործության և դեկորատիվ-կիրառական արվեստի ցուցահանդեսի իրականացմամբ: Հայկական տաղավարում ցուցադրվել են Արփի Ավդալյանի ասեղնագործ զարդերն ու նկարները, Արմինե Խաչատրյանի դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշները՝ ասեղնագործ սփռոցներ, բարձի երեսներ, ծածկոցներ և այլն: Ներկայացված աշխատանքներն իրենց ինքնատիպությամբ և ազգային արվեստին բնորոշ առանձնահատկություններով բարձր են գնահատվել կազմակերպիչների, հյուրերի և այցելուների կողմից, ինչի շնորհիվ ասեղնագործ վարպետներն արժանացել են դիպլոմների: Հավելենք, որ ասեղնագործ վարպետների ներկայացրած աշխատանքները կիրառական արվեստի ավանդական այս ճյուղի՝ դարերից եկող ավանդույթի շարունակականության վկայությունն են, քանի որ վերարտադրում են հայկական ազգային զարդանախշերը և մանրանկարչության հարուստ զարդամոտիվները:

Նմանատիպ նյութեր