211652_close_icon
views-count3804 դիտում article-date 09:51 16-09-2016

Վազգեն Խաչիկյանը նախագահից ներում Է խնդրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»–ը հղում անելով իր աղբյուրներին՝ տեղեկացրել էր, որ Հայաստանի անկախության 25-ամյակի շրջանակներում Սերժ Սարգսյանը մի շարք դատապարտյալների ներում է շնորհելու։ Մասնավորապես, նշվում են ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունք չտալու համար ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանի և «Դրո»–ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված դաշնակցական Արմենակ Մնջոյանի անունները։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը, որ 2012-ից յուրացման համար 13 տարվա ազատազրկման է դատապարտված, նույնպես Սերժ Սարգսյանից ներում է խնդրել։ Նրան ներում շնորհել-չշնորհելը հատուկ հետաքրքրության առարկա է»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր