211652_close_icon
views-count5250 դիտում article-date 10:11 17-09-2016

Վարչապետի սրտով կադրեր չկան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը ներպալատական քննարկումների ժամանակ խոստովանել է, որ մտադիր է կառավարության կազմը 99 տոկոսով փոփոխությունների ենթարկել։ Բայց ողջ խնդիրն այն է, որ նա չի կարողանում «արժանի փոխարինողներ» գտնել։ Նրա սրտով կադրեր չկան, փնտրտուքի մեջ է։ Ու սա է պատճառը, որ հաջորդ շաբաթ նախարարական առաջին նշանակումները երբ արվեն, առաջնահերթ կվերանշանակվեն դաշնակցական նախարարները՝ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում՝ Արծվիկ Մինասյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնում՝ Լևոև Մկրտչյանը և Տարածքային կառավարման նախարարի պաշտոնում՝ Դավիթ Լոքյանը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր