211652_close_icon

Բրեդը թմրամոլ է. Անջելինա Ջոլին ապահարզանի դիմում է ներկայացրել

views-count7577 դիտում article-date 15:38 21-09-2016
Ամերիկյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին հայտարարել է, որ ամուսինը՝ Բրեդ Փիթը, վտանգ է ներկայացնում իրենց երեխաների համար, հաղորդում է TMZ-ը։ Թերթի տվյալներով՝ Ջոլին Փիթին անվանել է վատ հայր, իսկ Բրեդն էլ իր հերթին վրդովվել է իր հասցեին ուղղված Անջելինայի մեղադրանքներից։ Աղբուրները պատմել են, որ իբրև թե Բրեդ Փիթը ցասման նոպաներ ունի, որոնք ուժեղանում են, երբ նա գտնվում է ալկոհոլի կամ արգելված դեղամիջոցների ադզեցության տակ։ Բացի այդ, ըստ աղբյուրների, այժմ ողջ ընտանիքն է վտանգի առաջ կանգնած, քանի որ Հոլիվուդում գտնվող իրենց տունը այս պահին շրջապատել են պապարացիները։ Իր հերթին, տունը շուրջօրյա հսկում է Լոս Անջելեսի ոստիկանությունը։ Նաև լուրեր են շրջանառվում այն մասին, որ վերջին օրերին Բրեդ Փիթն Անջելինա Ջոլիին խնդրել է հանրային քննարկում չդարձնել ապահարզանի գործընթացը՝ հանուն իրենց երեխաների հանգստության։

Նմանատիպ նյութեր