2737 դիտում
15:56 26-09-2016
Արևմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ չի կարողանում իրագործել Սիրիայում իր պարտավորությունները. Լավրով
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը քննադատել է արևմտյան պետություններին, ինչպես նաև Միացյալ Նահանգներին, որ վերջիններս չեն կարողանում Սիրիայում ստանձնած իրենց պարտավորություննեը պատշաճ կերպով կատարել, հաղորդում է Ria Novosti-ն։
Նա հավելել է, որ սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը գումարվել էր, որպեսզի շեղեին Դեյր-էզ-Զորի ռմբակոծումները միջազգային հանրության ուշադրությունից։ Նրա խոսքով՝ Սիրիայի թեման առաջնային է եղել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ողջ նստաշրջանի ընթացքում։
«Բոլոր մեղքերում մեզ և Սիրիայի իշխանություններին մեղադրեցին և ստացան բոլոր մեղադրանքների պատասխանները»,-ասել է Լավրովը։
Լավրովը նաև նշել է, որ Մոսկվան Հալեպի մոտակայքում հումանիտար ավտոշարասյան վրա հարձակումների մանրակրկիտ հետաքննություն է պահանջելու, սակայն վաղ է Սիրիայի հարցով Ռուսաստանի ու ԱՄՆ-ի համաձայնագրի վրա խաչ քաշելու։
Նմանատիպ նյութեր
5711 դիտում
19:47 17-07-2017
ՀԱՊԿ երկրները ՆԱՏՕ-ի հետ կապեր են հաստատում՝ հաշվի առնելով դաշնակցային պարտավորությունները. Լավրով
1374 դիտում
16:05 25-08-2014
Արևմուտքը կորցրել է «Բոինգի» կործանման հետաքննման նկատմամբ հետաքրքրությունը. Լավրով
Այս բաժնից
1033 դիտում
22:17 08-01-2025
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
988 դիտում
22:04 08-01-2025
Լեհաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան մայիսին
1015 դիտում
21:26 08-01-2025
ԱՄՆ-ն Ուկրաինայի զինված ուժերին կօգնի մինչև Բայդենի վարչակազմի վերջին օրը. Բլինքեն