2799 դիտում
09:17 30-09-2016
Հարկային նոր օրենսգիրքը պետք է ընդունել մինչև Համաշխարհային բանկի ղեկավարների հանդիպումը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, իշխանությունը շտապում է Հարկային նոր օրենսգիրքն ընդունել մինչև Համաշխարհային բանկը նոյեմբերին կգումարի իր ղեկավարների խորհուրդը։ Այդ ժամանակ էլ ՀԲ-ն կորոշի՝ շարունակի՞ ՀՀ-ին վարկեր հատկացնել թե ոչ։
Հայտնի է, որ միջազգային կազմակերպությունները վարկեր տալու համար ՀՀ-ի առաջ հարկային եկամուտները 60-70 մլրդ դրամով ավելացնելու պայման են դրել։ Իսկ Հարկային նոր օրենսգրքի ընդունումով իշխանությունները փորձում են հենց այդ պայմանը կատարել, հակառակ պարագայում 2017թ. դոնոր կազմակերպությունները մեր երկրին վարկ չեն տա։
ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը մեզ հետ զրույցում հերքեց. որ նման պահանջ կա, բայց միաժամանակ ավելացրեց. «Մենք ինքներս արդեն գտնում ենք, որ, այո, եկամուտների ավելացման խնդիր ունենք, բայց դա հիմնականում տեսնում ենք ստվերի կրճատման մեջ»։ Միրումյանը, սակայն, հավելեց, որ նոր օրենսգրքի ընդունման արդյունքում 2017թ. կգանձվի խմիչքի և ծխախոտի 8,1 մլրդ դրամ ակցիզային հարկ, 2018-ին կավելանա բենզինի և սեղմած գազի ակցիզային հարկը կազմելով մոտ 17 մլրդ դրամ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
3743 դիտում
10:00 14-05-2016
Հարկային նոր օրենսգիրքը ծանրացնելու է միջին խավի հարկային բեռը. «168 ժամ»
2003 դիտում
13:47 14-06-2016
Հարկային նոր օրենսգիրքը, ըստ Նիկոլ Փաշինյանի` 361 հազար մարդու «քամիչ», իսկ Զոհրաբյանի էլ` գրանիտե տապանաքար
1510 դիտում
08:55 15-06-2016
ՀՀ հարկային նոր օրենսգիրքը կթուլացնի պետությունը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1366 դիտում
07:47 19-10-2024
Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել. «Ժողովուրդ»
844 դիտում
07:30 19-10-2024
ՔՊ խմբակցությունը մտադիր է հաստատել սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը. «Ժողովուրդ»