211652_close_icon
views-count10291 դիտում article-date 18:50 02-10-2016

Գերմանացի բժիշկ Հեյնը բազմաթիվ ապացույցներ ունի այն մասին, որ խաղողի հյութն իջեցնում է արյան շաքարի տոկոսը

Գիտական բժշկությունը խաղողն օգտագործում է ախորժակի կորստի, նյութափոխանակության անկման, նյարդային համակարգի հյուծվածության, նեֆրիտի, թոքախտի դեպքում։ Խաղողից ստանում են նատուրոզա դեղամիջոցը, որն օգտագործվում է ներերակային սրսկումների ձևով արյան կորստի, կոլլապսի, շոկի դեպքում։ Խաղողը մեղրի պես արագորեն թափանցում է արյան մեջ։ Երևի հեռու չէ այն օրը, երբ կվերացվի խաղողը շաքարախտով հիվանդներին հանձնարարելու արգելքը, ինչպես դա արվեց մեղրի կապակցությամբ։ Եվ պատահական չէ, որ շտուդգարդցի բժիշկ Հեյնը բազմաթիվ ապացույցներ ունի խաղողի հյութով արյան շաքարի տոկոսը իջեցնելու վերաբերյալ։ Ինչպես մյուս մրգերի, այնպես էլ խաղողի դեպքում, անհրաժեշտ է խաղողն ուտել դատարկ ստամոքսին կամ՝ ուտելաց 2-3 ժամ հետո։ Ունեն նաև դիետիկ և բուժիչ նշանակություն (բժշկության մեջ կա առանձին բաժին՝ խաղողաբուժություն)։ Գինեգործության մնացորդներից ստանում են սպիրտ, քացախ, գինեքարային թթու, գինեքար, պոտաշ, սերմերից՝ թանկարժեք տեխնիկական և սննդային յուղ, տանին և այլն։

Նմանատիպ նյութեր