2809 դիտում
10:33 04-10-2016
Շատ հայեր դուրս չեն գալիս Սիրիայից, քանի որ կարծում են, թե Սիրիան է իրենց տունը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ Սիրիայում տեղի ունեցած ռազմական սրացումների ժամանակ հայ զոհերի թիվը հասել է 10-ի։ Իսկ ընդհանուր առմամբ, հստակ վիճակագրություն չկա, թե սիրիական հակամարտության ընթացքում քանի հայ է զոհվել։
Արաբագետ Հայկ Քոչարյանը վստահ նշել է, որ նրանց թիվը մի քանի հազարի է հասնում։ Արաբագետը ընդգծում է, որ շատ հայեր դուրս չեն գալիս Սիրիայից, քանի որ կարծում են, թե Սիրիան է իրենց տունը, պետք է մնան ու պայքարեն հանուն իրենց երկրի, մի հատված էլ հնարավորություն չունի դուրս գալու:
«Այն գործողությունները, որոնք արվում են հայկական կառավարության կողմից՝ ուղղված սիրիահայերի խնդիրներին, արվում է անհամակարգված, արդյունքում խոստացվել է հումանիտար օգնություն ուղարկել Հալեպ, բայց հարց է առաջանում, թե այդ օգնությունն ո՞ւմ է ուղղված և կօգտագործվի՞ արդյունավետ»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1239 դիտում
20:21 23-02-2014
Սպիտակ Տունը կարծում է, որ ԱՄՆ-ն և Ռուսաստանը չեն ուզում Ուկրաինան տեսնել մասնատված
Այս բաժնից
2836 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր