211652_close_icon
views-count2479 դիտում article-date 14:36 06-10-2016

Գալուստ Սահակյանն ընդունել է Հունաստանի դեսպանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլային: Խորհրդարանի ղեկավարը, շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, հույս է հայտնել, որ դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում նա իր մասնագիտական գիտելիքներն ու եռանդը լավագույնս կծառայեցնի Հայաստանի եւ Հունաստանի միջեւ կապերի առավել խորացման ու ամրապնդման գործին: Երկու բարեկամ պետությունների հարաբերությունների զարգացման գործում Գալուստ Սահակյանը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտությունը: Ազգային ժողովի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցելու դեսպանին խորհրդարանի հետ արդյունավետ համագործակցության հարցում: Դեսպան Նաֆսիկա Նենսի Էվա Վրայլան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է երկու խորհրդարանների բարեկամական խմբերի արդյունավետ համագործակցությունը միջազգային հարթակներում: Հանդիպմանը կողմերն ուրախությամբ ընդգծել են հայ եւ հույն ժողովուրդների բարեկամության խոր պատմական արմատներն ու ընդհանրությունները եւ համոզմունք հայտնել, որ համատեղ ու փոխշահավետ աշխատանքի արդյունքում երկու ժողովուրդների հարաբերություններն առավել խորացնող ու ամրապնդող ձեռքբերումներ կլինեն:

Նմանատիպ նյութեր