211652_close_icon

Թուրքիան չի դառնա ԵՄ անդամ. Ավստրիայի ԱԳՆ

views-count2584 դիտում article-date 18:39 12-10-2016
Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին բացառված է: Այսպիսի կարծիք է հայտնել Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը Die Welt թերթին տված հարցազրույցում: «Ես վստահ եմ, որ Թուրքիան ոչ մի կերպ չի անդամակցի ԵՄ-ին: Այդ տեսակետը կիսում են Եվրոպայի բազմաթիվ երկրների կառավարությունների ղեկավարները: ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության դեմ հանդես է գալիս նաև եվրոպական երկրների բնակչության մեծ մասը»,- ասել է արտգործնախարարը: Կուրցը դրա հետ մեկտեղ հայտարարել է, որ չարժե ամբողջովին հրաժարվել Թուրքիայի հետ համագործակցությունից, և առաջարկել է Թուրքիայի համար սահմանել «անհատական գործընկերության» ռեժիմ:

Նմանատիպ նյութեր