211652_close_icon

Վերաբրենդավորվել է Ամիօ բանկի «Արարատ» մասնաճյուղը

views-count3011 դիտում article-date 17:43 17-03-2025
Ամիօ բանկը վերաբացել է «Արարատ» մասնաճյուղը Շահումյան փողոց թիվ 30/1 հասցեում և սիրով սպասում է իր
հաճախորդներին։ 

Վերաբրենդավորված նորաոճ և ընդարձակ մասնաճյուղում բանկի հաճախորդները, հարմարավետ և հյուրընկալ
միջավայրում, կարող են օգտվել Բանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություններից՝ կատարել միջազգային
փոխանցումներ, օգտվել վարկատեսակներից, ներդնել ավանդ, կատարել վճարումներ, տարադրամի փոխանակում և
շատ այլ գործարքներ:

Վերաբացման առիթով Բանկը պատրաստել էր հաճելի անակնկալներ: Մասնաճյուղի բացման օրն Ամիօ բանկի հաճախորդները հնարավորություն ունեցան ձեռք բերել Amio Visa Gold քարտերն անվճար, իսկ մինչև մարտի 21-ը ներառյալ՝ հաճախորդների կողմից քարտերը կարող են ձեռք բերվել կես գնով:

«Արարատ» մասնաճյուղն ունի նաև ինքնասպասարկման գոտի՝ 24/7 հասանելիությամբ, որտեղ ինքնուրույն
հնարավոր է կատարել բանկային գործարքների մեծ մասը:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից

Նմանատիպ նյութեր