Բաթում է ժամանել ԱՄՆ-ի 6-րդ նավատորմի Mount Whitney հրամանատարական նավը
Հոկտեմբերի 12-ի առավոտյան Վրաստանի Բաթումի նավահանգիստ է ժամանել ամերիկյան 6-րդ նավատորմի Mount Whitney հրամանատարական նավը, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը տեղեկացնում է, որ սա Mount Whitney նավի արդեն չորրորդ այցն է, և այն իրականացվում է կանոնավոր հաղորդակցության շրջանակներում:
Mount Whitney-ը Բաթումում կմնա մինչև հոկտեմբերի 15-ը: Ինչպես նշվում է՝ ամերիկյան ռազմանավի գործողությունների նպատակը ծովային անվտանգության ամրապնդումն է, ԱՄՆ-ի տարածաշրջանային գործընկերների կայունության ապահովումը և նրանց պատրաստվածության մակարդակի բարձրացումը: Կանցկացվեն նաև վրաց-ամերիկյան ծովային զորավարժանքներ: