211652_close_icon

Ահաբեկչության մեջ կասկածվող սիրիացի երիտասարդին մահացած են գտել գերմանական բանտում

views-count2233 դիտում article-date 14:25 13-10-2016
Բեռլինի օդանավակայանում ահաբեկչություն նախապատրաստելու մեջ մեղադրվող սիրիացի փախստական, 22-ամյա Ջաբեր ալ-Բաքրին մահացածե ն գտել Գերմանիայի Լայպցիգ քաղաքի բանտում, ուր նրան տեղափոխել էին հետաքննության ընթացքում, հաղորդում է BBC-ն։ Ինչպես հաղորդում է գերմանական Spiegel պարբերականը, ալ-Բաքրը մահից առաջ հացադուլ էր հայտարարել և գտնվում էր շուրջօրյա հսկողության տակ։ Դեռևս լիովին պարզ չէ, թե ինչպես է նրան հաջողվել վերջ տալ կյանքին։ Սիրիացի փախստականին ձերբակալել էին հոկտեմբերի 10-ին, Լայպցիգում։ Դրանից 2 օր առաջ ոստիկանությունը խուզարկություն էր անցկացրել Սաքսոնիայում գտնվող նրա տանը, որտեղ հայտնաբերել էր ինքնաշեն պայթուցիկ սարք՝ հզոր պայթուցիկ նյութով։

Նմանատիպ նյութեր