211652_close_icon
views-count8006 դիտում article-date 10:10 14-10-2016

Ախալքալաքի Վաչիան գյուղում հայ ընտանիքի 4 անդամների սպանության գործը մտել է փակուղի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ այս տարվա հուլիսի 11-ին Ախալքալաքի Վաչիան գյուղում սպանվել էին հայ ընտանիքի 4 անդամներ։ Սպանվածները Քաչոտյանների ընտանիքի անդամներն էին՝ ընտանիքի 37-ամյա մայրը, 16 և 18-ամյա դուստրերը ու 5-ամյա որդին։ Սպանության հենց նույն օրը ձերբակալվել էր զոհերի՝ 24-ամյա համագյուղացին՝ Նոդար Ակոպովը, որը սեպտեմբերի 5-ին ինքնասպանություն էր գործել Գլդանիի բանտում։ Վերջինս, մինչ ինքնասպան լինելը, գրել էր, որ հանցագործության դրդապատճառը եղել է գումար գողանալը, և որ ինքը մենակ է եղել։ Երեկ «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան, որ Ակոպովի ինքնասպանությունից հետո գործը փակուղի է մտել, և չի բացառվում, որ առաջիկայում գործի քննությունը կկասեցվի»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր