2117 դիտում
09:03 01-05-2021
Ապաշրջափակման հարցով եռակողմ խմբի աշխատանքները փակուղի են մտել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Տեւական ժամանակ է, ինչ լուրեր են շրջանառվում այն մասին, որ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները փակուղի են մտել: «Ժողովուրդ» օրաթերթն իր աղբյուրներից պարզեց, որ անգամ նիստեր չեն գումարվում։ Տեղեկացնենք, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ին ստորագրված եռակողմ փաստաթղթով ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման նպատակով ՌԴ նախագահ Պուտինի առաջարկով ստեղծվել էր եռակողմ աշխատանքային խումբ՝ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ։ Խմբի առաջին նիստը կայացել է հունվարի 30-ին, երկրորդը՝ փետրվարի 6-ին։ Հայկական կողմից խումբը նախագահում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Ժողովուրդ» օրաթերթը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից հետաքրքրվեց՝ ինչու աշխատանքային խմբի կողմից նիստեր չեն անցկացվում, արդյոք փակուղում են քննարկումները։ Մեր հարցին ի պատասխան՝ փոխվարչապետը կարճ պատասխանեց. «Մենք թվով 5 նիստ ենք անցկացրել։ Փակուղի չի մտել, փորձագետներն են աշխատում»։ Ի դեպ, դեռեւս մարտի 24-ին խորհրդարանում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով տարածաշրջանում կոմունիկացիայի ապաշրջափակմանը, նշել էր. «Մենք պլանավորել էինք դուրս գալ մի զեկույցի մինչեւ մարտի մեկը, բայց դա հնարավոր չեղավ, որովհետեւ աշխատանքները ցույց տվեցին, որ ունենք հավելյալ փորձագիտական աշխատանքների անհրաժեշտություն, որոնց ավարտին պես կքննարկենք հնարավոր որոշումների շրջանակը»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
8006 դիտում
10:10 14-10-2016
Ախալքալաքի Վաչիան գյուղում հայ ընտանիքի 4 անդամների սպանության գործը մտել է փակուղի. «Ժողովուրդ»
1018 դիտում
08:26 17-07-2024
Արագածավանի ՔՊ-ական ՋՕԸ պետ Սուրեն Թորոսյանի քրեական գործը փակուղի է մտել. «Ժողովուրդ»
1249 դիտում
13:06 31-01-2014
Սիրիայի հարցերով բանակցությունները կրկին փակուղի են մտել
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»