4159 դիտում
10:28 14-10-2016
Պարանոյան և սեփական անձի նկատմամբ չափից դուրս լուրջ վերաբերմունքը. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Խորհրդային Միությունում, որտեղ բժշկությունն իբր անվճար էր, իսկապես ամեն ինչ հիմնված էր այդ մանր կոռուպցիայի վրա՝ վիրաբույժը հաճախ չէր վիրահատում, մինչև դու նրա խալաթի գրպանը որոշակի գումար չխցկեիր, բուժքույրը չէր սկսի, մինչև դու նրան ռուբլանոց չտայիր:
25 տարում դրա «իներցիոն երեւույթները» որոշ չափով պահպանվել են, բայց համաձայնեք՝ համենայնդեպս խոշոր կլինիկաներում նման բան չկա՝ գումարը մուծում ես դրամարկղ, և քեզ այլևս ոչ ոք «փողային» հարցերով չի անհանգստացնում: Իհարկե, գումարը միջին աշխատավարձ ստացողի համար մատչելի չէ, իհարկե, պետպատվերի մեխանիզմը վատ է աշխատում: Բայց դրանք այլ խնդիրներ են և կոնյակի ու ծաղիկների հետ կապ չունեն: Իսկ իրական կոռուպցիան առողջապահության ոլորտում բոլորովին այլ տեղերում են և առնչվում են այնպիսի գումարների հետ, որոնց մասին ոչ մի վիրաբույժ և առավել ևս ոչ մի բուժքույր չի էլ երազում: Կկարողանա՞ Լեւոն Ալթունյանը պայքարել այդ երեւույթների դեմ: Դա կախված է նրանից, թե որքանով են նրան «քարտ-բլանշ» տալու վարչապետն ու նախագահը: Դա շատ ծանր գործ է: Բայց թեթև լրագրողական հարցերին նա հենց թեթև էլ պատասխանում է, առանց բարդույթների: Ինչպես բոլոր խելացի մարդիկ՝ իր անձին չափազանցված լրջությամբ չի վերաբերվում:
…Պարանոյայի և սեփական անձի նկատմամբ չափից դուրս լուրջ վերաբերմունքի արտահայտություն է հետապնդման զոհ լինելու մասին սևեռուն գաղափարը և հրապարակավ, դերասանական ոճով արտահայտվող «մտավախությունը», թե ես այնքան կարևոր եմ, այնքան մեծ վնաս կարող եմ հասցնել իմ թշնամիներին, որ նրանք ուզում են ինձ ոչնչացնել: Հիշո՞ւմ եք՝ ժամանակին Արտաշես Գեղամյանը տանը երկու զրահաբաճկոն էր պահում»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2899 դիտում
10:37 03-07-2020
Պարանոյան՝ իր բազմազանության մեջ․ «Առավոտ»
5154 դիտում
10:29 31-03-2018
Կյանքը չափից դուրս կարճ է՝ նման մանր բաների վրա ծախսելու համար. «Առավոտ»
4663 դիտում
10:41 29-02-2020
Նա «թշնամիների» հետ չափից դուրս մեղմ է վարվում, «թավիշը շատ է», պատի տակ գնդակահարել և վերջ․ «Առավոտ»
Այս բաժնից
1732 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»
1507 դիտում
07:34 19-12-2024
Ուշագրավ իրադարձություն Երևանում. ի՞նչ է սպասվում Հայաստանի զբոսաշրջության ոլորտին. «Փաստ»