Թուրքիայի 19 նահանգներում թույլատրվել է կանեփ աճեցնել
Թուրքիայի սննդի, գյուղատնտեսության և անասնապահության նախարարության առաջարկով երկրի 19 նահանգներում օրենքով թույլատրվել է կանեփ աճեցնել, գրում է թուրքական «Ռեսմի» թերթը:
Այսուհետ Ամասիա, Անթալիա, Բարթըն, Բուրդուր, Չորում, Իզմիր, Քարաբյուք, Քասթամոնու, Կայսերի, Քութահյա, Մալաթիա, Օրդու, Ռիզե, Սամսուն, Սինոփ, Թոկատ, Ուշակ, Յոզղատ և Զոնգուլդակ նահանգներում կարելի է կանեփ աճեցնել։ Աճեցվող կանեփը պետք է օգտագործվի դեղորայքի և թղթի արտադրության մեջ:
Նշվում է, որ որոշումը կայացվել է բազմաթիվ բժշկական կազմակերպությունների այն պնդումներից հետո, ըստ որոնց կանեփն անփոխարինելի է քաղցկեղի, ՁԻԱՀ-ի և 250 այլ հիվանդությունների բուժման հարցում: