Ստորգետնյա ցնցումները Ճապոնիայում դեռ շարունակվում են
Ինչպես հայտնում են ճապոնացի սեյսմոլոգները, Ճապոնիայում կշարունակվեն ստորգետնյա ցնցումները։ Նրանք նշում են նաև, որ մոտակա շաբաթվա ընթացքում սպասվում է ևս մեկ երկրաշարժ։
Հիշեցնենք, որ Ճապոնիայի արևմուտքում՝ Տոտտորի պրեֆեկտուրայում, գրանցվել է հզոր երկրաշարժ, որի հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա։
Ցնցումները զգացվել են Ճապոնիայի 47 պրեֆեկտուրաներից 31-ում։