Հաջորդ տարի Նորվեգիա 330 ամերիկացի զինծառայող կտեղափոխվի, որոնք մարզվելու են երկրի տարբեր հատվածներում: Այս մասին տեղեկացրել է Նորվեգիայի պաշտպանության նախարարությունը, հայտնում է [url=https://regnum.ru/news/polit/2196780.html]regnum.ru[/url]-ն: Սա 1945 թվականից հետո առաջին անգամ է, երբ Նորվեգիայում օտարերկրյա զորք է տեղակայվում:
Ամերիկյան զինվորների հետ միասին կազմակերպվելու են ուսումնական ծրագեր, որոնց ավարտից հետո Նորվեգիայի իշխանությունը որոշում կկայացնի երկրի տարածքում 2017 թվականից հետո ամերիկյան զորքի տեղակայման վերաբերյալ:
Նորվեգիայում ամերիկյան զորագունդը տեղակայվելու է 2006 թվականին Վաշինգտոնի և Օսլոյի միջև կնքված համաձայնագրով: 330-հոգանոց ամերիկյան զորագունդը կտեղակայի Ռուսաստանի սահմանից 1000 կիլոմետր հեռավորության վրա, նորվեգական Վերնես ռազմակայանի տարածքում: